Հայերեն   English   Русский  

​Միայն ռմբակոծումը չի կանգնեցնի ահաբեկիչների առաջխաղացումը. Թայիփ Էրդողան


  
դիտումներ: 973

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է «Իսլամական պետության» նկատմամբ արևմտյան երկրների վարած քաղաքականությունը` նշելով, որ Սիրիայում և Իրաքում անհրաժեշտ է ցամաքային հակահարվածների դիմել, քանի որ միայն ռմբակոծումը չի կանգնեցնի ահաբեկիչների առաջխաղացումը:

«Միայն ռմբակոծման միջոցով հնարավոր չէ վերջ տալ ահաբեկչությանը: Անհրաժեշտ է համագործակցել ցամաքային գործողությունների իրականացման հարցում»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով թուրքական Գազիանթեփում հաստատված սիրիացի փախստականների առաջ: Էրդողանի խոսքերով` սիրիական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է անվտանգության գոտի հայտարարել և աջակցել չափավոր սիրիական ընդդիմությանը: Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանելու Սիրիայում գտնվող իր սրբավայրը` Սուլեյման շահի դամբարանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: