Հայերեն   English   Русский  

​Հիլարի Քլինթոնը պետք է բանտում հայտնվի. Դոնալդ Թրամփ


  
դիտումներ: 1843

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը պետք է բանտում հայտնվի ծառայողական նամակագրության կանոնները խախտելու պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն բանից հետո, ինչ նա հայտարարեց իմ մասին իր կեղծավոր ելույթի շրջանակներում… Ես կասեմ հետևյալը՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտում հայտնվի», - The Hill պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Նա հավելել է, որ այն փաստը, որ նրան թույլ է տրվել մասնակցել նախագահական քարոզարշավին Միացյալ Նահանգների և հենց ամերիկացի ժողովրդի խայտառակությունն է:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալը ծագեց 2015թ. մարտին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: