Գերմանիայի նախագահը հրաժարվել է պաշտոնավարել երկրորդ անգամ
76-ամյա Գաուկը որպես իր որոշման պատճառ նշել է տարիքը` ասելով, որ չի կարող երաշխավորել, որ ևս հինգ տարի կարող է աշխատել նույն եռանդով և ներուժով:
Լութերական քահանա Գաուկը մեծ դեր է ունեցել Արևելյան կոմունիստական Գերմանիայում անցկացված խաղաղ ցույցերում, որոնք 1989թ. ի վերջի հանգեցրին Բեռլինի պատի փլուզմանը:
Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017թ. մարտին: Նշվում է, որ նոր նախագահի թեկնածու գտնելը կարող է գլխացավանք դառնալ կանցլեր Անգելա Մերկելի համար` հաշվի առնելով, որ վերջին շրջանում Մերկելի ղեկավարած կառավարությունը և անգամ նրա գլխավորած կուսակցությունը հաճախ միաձայն չեն սատարում կանցլերի վարած քաղաքականությունը` հատկապես ներգաղթյալների հարցում:
Գերմանիայում նախագահի պաշտոնն ունի արարողակարգային բնույթ: Նախագան ընտրվում է ոչ թե քաղաքացիների, այլ Գերմանիայի կառավարության անդամների կողմից: Նա համարվում է բարոյական հեղինակություն և երկիրը ներկայացնում է պաշտոնական ժողովներում, ինչպես նաև միջազգային իրավունքին վերաբերող հանդիպումներում: