Հայերեն   English   Русский  

​Լոնդոնում ոստիկանությունը կասկածելի մեքենա է պայթեցրել


  
դիտումներ: 690

Լոնդոնի հարավային Քենսինգթոն թաղամասում ոստիկանությունը պայթեցրել է կասկածելի մի մեքենա, որը կայանել էր իսրայելական դեսպանատան դիմաց, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ պայթյունի պատճառ է դարձել Volkswagen մակնիշի մեքենայի ներսում գտնվող անհայտ պարունակությամբ պայուսակը:

Հարյուրավոր մարդիկ տարհանվել են հարակից փողոցներից և շենքերից:

Պարզվել է, որ կասկածելի պայուսակում եղել են մեքենայի սեփականատիրոջ անձնական իրերը:

Նմանօրինակ դեպք տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերին, երբ բելգիական ռազմական սակրավորները պայթեցրին մի կասկածելի մեքենա, որը կայանել էր Վիլվորդ քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու հարակից տարածքում :




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: