Հայերեն   English   Русский  

Թել Ավիվի դեպքը հաստատում է, որ ազգային ապստամբությունը շարունակվում է. Պաղեստինի դիմադրության ուժեր


  
դիտումներ: 656

Պաղեստինյան դիմադրության խմբակցությունները հաստատում են, որ Թել Ավիվում տեղի ունեցածը Արևմտյան ափի և Երուսաղեմի սահմանները խախտելուն ուղղված իսրայելական կողմի ջանքերի բնական հակահարվածն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ պաղեստինցիների ազգային ինթիֆադան(ժողովրդական ապստամբություն) շարունակվում է: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:

Մեկնաբանելով Թել Ավիվի կենտրոնական սրճարաններից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքը Պաղեստինում Իսլամական Ջիհադ շարժման մամուլի քարտուղարը նշել է. «Մեր ազգը կպայքարի իր իրավունքների համար` մինչ իսրայելական օկուպացիայի վերացումն ու ամբողջական Պաղեստինի վերականգնումը»:

Գազայի հատվածը ղեկավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ևս ողջունել է Իսրայելի մայրաքաղաքում կատարվածը` որակելով այն «հերոսական արարք»:

Իսրայելի նորանշանակն պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանը հայտարարել է, որ արժանի հակահարված ցույց կտա պաղեստինցիներին` չսահմանափակվելով միայն խոսքով: Իսրայելական իշխանություններն արդեն իսկ մեծ թվով զինյալների և զինտեխնիկա են տեղափոխել Արևտմյան ափ, ինչպես նաև արգելել շուրջ 83 հազար պաղեստինցիների մուտքը երկիր` մասնակցելու Ռամադան ամսվա տոնակատարություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: