Հայերեն   English   Русский  

​Վնասակար 6 մթերքներ, որոնք կարելի է փոխարինել օգտակարներով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1446

Մեզանից շատերը հաճախ մտածում են առողջ սնվելու մասին: Իսկ այդ գործում մեզ կարող են օգնության գալ մի շարք օգտակար մթերքներ, որոնք կարող ենք օգտագործել վնասակարների փոխարեն:

Ոչ յուղային յոգուրտի փոխարեն

Կարելի է փորձել քիչ յուղային կամ ոչ յուղային հունական յոգուրտ ՝ հատապտուղներ կամ ընկույզ ավելացնելով:

Հունական յոգուրտը գրեթե 2 անգամ ավել սպիտակուցներ է պարունակում, քան սովորական յոգուրտը, իսկ դա կարող է ավելի շատ ուժ և էներգիա փոխանցել ձեզ: Թարմ հատապտուղները հակաօքսիդանտներ և մանրաթելեր են պարունակում, ընկույզը՝ օգտակար յուղեր, որոնք դանդաղեցնում են գլյուկոզայի հոսքը արյուն: Բացի այդ նման տարբերակը գրեթե 12 գրամով ավելի պակաս շաքար է պարունակում:

օգտակար մթերքներ

Անգլիական մաֆինեի վրա տապակած ձվի փոխարեն

Կարելի է խաշած ձու և ավոկադոն ծլած հացահատիկից թխած բուլկիի վրա փորձել:

Ծլած հացահատիկն ավելի շատ սպիտակուցներ, մանրաթելեր և միկրոէլեմենտներ է պարունակում և ավելի քիչ ածխաջրեր, քան սովորական հացահատիկեղենը: Ավոկադոյի փոքր հատվածն անգամ կարող է արագ հագեցնել: Ձուն ցանկալի է խաշել, այլ ոչ թե տապակել, որպեսզի խուսափենք կարագի կամ ձիթապտղի յուղի կիրառումից, որոնք վնասում են սիրտը և անոթները:

օգտակար մթերքներ









Չեդեր պանրով ձվածեղի փոխարեն

Կարելի է փորձել բուսակերական ձվածեղ՝ ձվով և ավոկադոյով:

Արդյունքում ավելի շատ սպիտակուցներ կստանաք: Այս ձվածեղի հետ մեկտեղ նախաճաշի ընթացքում կարող եք սունկ և պղպեղ օգտագործել: Պանրից հրաժարվելը նվազեցնում է սննդի էներգետիկ արժեքը 115 կալորիայով:

օգտակար մթերքներ












Խանութից գնված սմուզիի փոխարեն

Կարելի է տանն ինքնուրույն սմուզի պատրաստել՝ խառնելով 1 բաժակ թարմ միրգ, մեկ բուռ բանջարեղեն (կաղամբ, սպանախ, նեխուր ), 1 ճաշի գդալ նշի յուղ, 1 բաժակ նշի կաթ կամ հունական յոգուրտ:

Ինքնուրույն սմուզի պատրաստելով՝ կարող եք ավելի շատ բանջարեղեն և քիչ մրգեր օգտագործել, իսկ դա կապահովի կալորիաների և շաքարի քիչ քանակ և ավելի շատ մանրաթելեր, ինչն արագ կհագեցնի ձեզ: Նշի յուղը ևս նպաստում է արագ հագենալուն:

օգտակար մթերքներ








Շաքար պարունակող փաթեթավորված վարսակի փոխարեն

Կարելի է փորձել վարսակ ինքնուրույն պատրաստել: բլենդերով ¼ բաժակ վարսակի փաթիլները մանրացնել, ¼ բաժակ առանց շաքարի չոր շիծուկային պրոտեին, ¼ բաժակ տաք կոկոսի կաթ, ոչ մեծ խնձոր և 1 թեյի գդալ դարչին ավելացնել: Ստացված սմուզին կարագացնի նյութափոխանակությունը:

օգտակար մթերքներ

Խոզապուխտով և պանրով աղցանի փոխարեն

Կարելի է սաղմոնով, թյունոսով և սարդինայով աղցան պատրաստել:

Աղցան պատրաստելիս կարելի է խոզապուխտը և պանիրը ձկով փոխարինել: Թեև սպիտակուցների քանակը նույնն է մնում, սակայն ավելանում են հագեցած օմեգա-3 ճարպաթթուները, որոնք բարձրացնում են տրամադրությունը, նվազեցնում բորբոքային գործընթացները և օգնում նիհարել: Ցանկության դեպքում ձուկը կարելի է նաև հավի մսով փոխարինել: Այն նույնպես սպիտակուցներով հարուստ է, սակայն խոզապուխտի և պանրի հետ համեմատած ավելի քիչ կալորիական է:

օգտակար մթերքներ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: