Օբաման պաշտոնապես հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը
BBC-ի հաղորդմամբ նախքան Քլինթոնի առաջադրումը Օբաման հանդիպում է ունեցել Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի հետ, որը նույնպես պայքարում էր դեմոկրատների կողմից առաջադրվելու համար:
Օբաման հայտարարել է, որ Քլինթոնը երբևէ առաջադրված լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի համար: Սպասվում է, որ շուտով Օբաման և Քլինթոնը միասին նախընտրական քարոզարշավ կսկսեն:
Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնն ասել է, որ Օբամայի աջակցությունն «ամեն ինչ» է իր համար: Նա ասել է, որ ինքը և Օբաման երբեմնի անզիջում հակառակորդներից վերածվել են մտերիմ ընկերների: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Օբաման և Քլինթոնը պայքարում էին միմյանց դեմ դեմոկրատների կողմից առաջադրվելու համար: