Հայերեն   English   Русский  

Սիրիական Դումա քաղաքը մարդասիրական օգնություն ստացավ


  
դիտումներ: 874

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ խմելու ջրով, սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով և դեղորայքով բեռնված ավտոշարասյուները հումանիտար փաթեթներ են փոխանցել Սիրիայի հարավարևելյան Դամասկաոսի մարզում ընդդիմության ուժերի կողմից պաշարված Դումա քաղաքի բնակիչներին: Հաղորդում է arabic.spuntniknews.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը հունիսի 8-ին հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն է տվել պաշարման մեջ գտնվող Դարայա, Դումա և Մադայա քաղաքաներին մարդասիրական օգնություն ցույց տալու ՄԱԿ-ի առաջարկին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դյուժարիկն ավելի վաղ կոչ էր արել Սիրիայի հակամարտող կողմերին անարգել մուտք գործել պաշարված բնակավայրեր և օգնել ամիսներ շարունակ սովի և հիվանդությունների դեմ պայքարող շուրջ 4.6 միլիոն սիրիացիների: Սիրիայի աջակցության խումբը ևս հայտարարել է, որ ճնշում կգործադրի Սիրիայում մարտնչող ուժերի վրա` հումանիտար օգնության մեքենաների տեղաշարժը չխոչընդոտելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: