Հայերեն   English   Русский  

​10 «աններելի» սխալներ, որ կրկնում են կանայք ամռանը


  
դիտումներ: 1868

Վերնաշապիկից անփութորեն դուրս ընկած կրծկալի ուսակալները, զուգագուլպան, մուգ երանգի հագուստը կարող են ստվեր գցել Ձեր ամառային կերպարի վրա:

Ձեզ ենք ներկայացնում այն սխալները, որ ամռանը հաճախ են կրկնում կանայք: Դրանք ոճաբաններն անվանում են «աններելի սխալներ»:

1.Եթե ընտրեք եք նեղ ուսադիրներով բլուզ, ապա դրա տակից չպետք է երևան կրծկալիուսակալները: Ուստի պետք է ընդհանրապես խուսափել ուսակալներից: Իսկ եթե հնարավոր չէ, ուսակալները պետք է լինեն գոնե վերնաշապիկի գույնի:

2.Մինչև կերպար ընտրելը, 2 մետր հեռավորությունից ուշադիր նայեք Ձեզ հայելու մեջ: Այդպես չեք սխալվի ձեր չափսերի հարցում:

Ոչ իդեալական կառուցվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել ազատ եզրերով զգեստներ: Մոռացե՛ք նեղ ու կազմվածքն ընդգծող հագուստի մասին: Ամռանը մարմնի և հագուստի մեջ պետք է օդ լինի: Նախապատվությունը տվեք А-ձև ունեցող զգեստներին:

3. Ամռանը չափազանց կարևոր են խնամված ոտքերը: Իհարկե, այս պահանջը ակտուալ է բոլոր սեզոններին, սակայն ամռանը՝ հատկապես: Մատներն ու կրունկները պետք է լինեն իդեալական վիճակում, քանի որ Ձեր ոտնահարդարումը տեսանելի կլինի ամռան բոլոր ամիսների ընթացքում: Իսկ եթե ոտքերը իդեալական վիճակում չեն, ապա կարող եք դիմել թրենդային համարվող՝ գուլպաներով կոշիկների օգնությանը, թեև դա էլ չի բացառում հարդարման անհրաժեշտությունը:

4. Ներքնազգեստը քիչ չի լինում: Չէ՞ որ ներքնազգեստը կարող է այնպես ձգել մարմինը, որ շրջապատը կնկատի միայն թերությունները:

5.Ավելի լավ է հրաժարվեք այն իրերից, որոնք օգտագործել եք ցուրտ եղանակին: Հիշեք, որ ամառային զգեստապահարանը խիստ տարբերվում է ձմեռայինից ոչ միայն կտորի հաստությամբ ու որակով, այլև գույներով: Մի՛ կրեք մուգ գույնի հագուստ. բացառություն է սև երկար զգեստի ու սև արևային ակնոցների համադրությունը:

6. Կրծկալի ու վերնաշապիկի գույնը պետք է համընկնի: Սպիտակ վերնաշապիկն ու կոնտրաստային կամ պատկերազարդ ներքնազգեստն անհամադրելի են: Այդ դեպքում նախընտրելի է սպիտակ կամ մարմնագույն կրծկալը:

7. Փողոցում կարելի է հանդիպել կանանց, ովքեր ամառային հագուստի հետ կաշվե, ծանր ձմեռային պայուսակ են բռնում: Որպեսզի Ձեր կերպարը ներդաշնակ լինի, պետք է փոխել նաև աքսեսուարները: Տաք եղանակին նախապատվությունը տվեք վառ, պայծառ գույների, կտորե պայուսակներին, որոնք ավելի թեթև են ու հարմար:

8. Չգիտես ինչու՝ կանայք ամռան հետ սկսում են օգտագործել մատների լաքի խիստ անբնական գույներ՝ վառ վարդագույն, կանաչ, խելահեղ դեղին և այլն: Իհարկե, հասկանալի է, որ կանայք կարոտում են վառ երանգներին, սակայն դրանք պետք է ոճային լինեն: Ամռանը խորհուրդ է տրվում ընտրել օրինակ ֆրենչ մատնահարդարում կամ պաստելային գույներ, սպիտակ, մետալիկ, բայց ոչ ավելին:

9. Եթե երկար զգեստ եք ընտրեք, ապա այն պետք է ծածկի կոշիկները: Այս կանոնը գործում է թե՛ տաբատի, թե՛ հատկապես զգեստի դեպքում:

10. Դիզայներները խորհուրդ են տալիս ամռանը ընդհանրապես հրաժարվել զուգագուլպաներից: Իսկ եթե ստիպված եք հագնել, ապա ընտրեք նվազագույն՝ 5-8 դեն հաստությունը: Բայց, իհարկե, ամառային հագուստի ու բաց կոշիկների հետ զուգագուլպան անընդունելի է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: