«Խորհուրդ եմ տալիս գլխից մեծ-մեծ չթռնել». Հերմինե Նաղդալյան
դիտումներ: 926
Պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի քննադատական ելույթներին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որով վերջինս կոչ արեց հարկային օրենսգրքի քննարկումը դարձնել առարկայական՝ առանց հիստերիկայի, վիրավորական արտահայտությունների:
Ընտրություններից առաջ իր խոսքով՝ պոպուլիստական կոչեր անողներին Նաղդալյանը խորհուրդ տվեց. «Անկախ նրանից,թե ով-իչ ունի, պետք չի, որ իր գլխից վեր-վեր թռնի»:
Ըստ նրա օրենսգրքի վրա «գիգանտային» աշխատանք է տարվել ու Հարկային օրենսգիրքը միանշանակ ուղղված է հանրապետության առջև այսօր ծառացած սպառնալիքները լուծելուն: