Հայերեն   English   Русский  

​Գյումրիում կառուցվում է հզոր արտադրամաս


  
դիտումներ: 2209

Հաջորդ տարի Գյումրիում կբացվեն նոր աշխատատեղեր: Մինչև սեպտեմբեր կավարտվի տեքստիլ արտադրության շենքի շինարարությունը: Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի շենքը կառավարությունը նվիրաբերել էր ՙՍԱՍՍՏԵՔՍ՚ ընկերությանը՝ արտադրամաս կառուցելու նպատակով:

Շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշը հսկայական ներդրումներ է կատարել՝տեքստիլ արտադրամաս կառուցելու համար: Շուրջ 80 շինարար աշխատում է մարզային հիվանդանոցի նախկին շենքը տեքստիլ արտադրամասի վերածելու ուղղությամբ, շինարարության ավարտից հետո այստեղ կգործի 10 արտադրամաս, որտեղ աշխատանքով կապահովեն 100-ավոր մարդիկ: Արտադրանքը սպառվելու է դրսի շուկայում՝ հիմնականում Եվրոպայում:

՛՛Այս ընկերությունն ունենալու է 10 հատ սատրիթ, որի մեկն արդեն Ամասիայում է, 5 տարի փորձ ունինք, ու դրա նմանատիպ մի 10 գործարան պիտի սարքենք, որտեղ որ միջինը մի հարյուր հոգի մարդ պիտի աշխատի՛՛, - ասում է Հայաստանում ՙՍԱՍՍՏԵՔՍ՚ ՍՊԸ-ի տնօրեն Քրիստիան Գիլիջին:
Ներդրվել է 2-4 մլն եվրո, նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել սեպտեմբերին: Քրիստիան Գիլիջին հավաստիացնում է՝ այն լինելու է հետխորհրդային առաջին գործարանը, որտեղ արտադրվելու է ամեն ինչ՝ ընդհուպ մինչև թել: Հարակից կկառուցվի նաև ուսումնական կենտրոն, որտեղ և կվերապատրաստվեն արտադրամասի մասնագետները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: