Հայերեն   English   Русский  

​Վարչապետը Գյումրու քաղաքապետի ընտրությունների ՀՀԿ թեկնածուի մասին


  
դիտումներ: 849

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվել են, ով է լինելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուն, կամ ու՞մ է սատարելու իշխող կուսակցությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է՝ դեռևս շուտ է այդ մասին խոսելը, բայց և գնահատել է գործող քաղաքապետի աշխատանքը:

՛՛Դեռ որոշում չունենք, կքննարկենք: Բայց կարող եմ ասել, որ գործող քաղաքապետից մենք գոհ ենք… Խնդրում եմ, մի քննարկեք իմ ասածը, մենք գործող քաղաքապետից գոհ ենք, բայց դեռ որոշում չունի կուսակցությունը՛՛, - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում սեպտեմբերին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև ՀՅԴ-ն, որի ցուցակը գլխավորելու է Գյումրու ՛՛Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի՛՛ տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Այս մասին արդեն պաշտոնական հայտարարություն կա: Իսկ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որևէ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին դեռ որևէ խոսք չկա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: