Վիճահարույց Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Կառավարությունն առաջարկում է ընդունել Օրենսգիրքը` խոստանալով մինչև վերջնական ընդունումը (սեպտեմբեր) աշխատանք տանել այն կատարելագործելու ուղղությամբ: Մինչև քվեարկությունը ընդդիմադիր, նաև որոշ Հանրապետական պատգամավորներ, սակայն, պահանջեցին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել և հետաձել քվեարկությունը, քանի որ ըստ նոր օրենսգրքի` մոտ 90 միլիադրով ավելանալու է տնտեսվարողների հարկային բեռը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասում է` թող այս անգամ գոնե Կառավարությունը «մարդ գտնվի», սկզբից փոփոխություններ անի, հետո նոր դնի քվեարկության:
Փաշինյանը նկատեց, որ ամեն կերպ քվեարկության դնելու իշխանությունների ցանկությունը պայմանավորված է հերթական վարկերով: Այսինքն, ըստ նրա, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնցից կրկին վարկ պետք է վերցնի Հայաստանը, պարտավորեցնում են, որ հարկային օրենսգիրքը գոնե առաջին ընթերցմամբ ընդունված լինի:
«Այս օրենսդրությամբ թանկանալու են ոչ միայն լիցքավորման գազը, բենզինը, այլ նաև դիզելային վառելիքը»,հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Օրենսգրքով առաջարկվում է նվազեցնել շրջանառության հարկի շեմը, ինչը կավելացնի տնտեսվարողների հարկային բեռը, իսկ դրան` ըստ որոշ գնահատականների, կհաջորդեն նաև թանկացումները: