Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիք


  
դիտումներ: 550

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կողմերին մոտեցնում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ զորքերի շփման գծում իրավիճակը կշարունակի մնալ կայուն: Հանդիպումները կարևոր նշանակություն ունեն և մեզ թույլ են տալիս խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել»,-ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկման շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: