Հայերեն   English   Русский  

Վատիկանի արխիվներն ակնհայտորեն փաստում են Հայոց Ցեղասպանության մասին


  
դիտումներ: 1151

​Գերմանացի գրող և պատմաբան Մայքլ Հեսեման

Գերմանացի գրող և պատմաբան Մայքլ Հեսեմանը 20 տարի շարունակ ուսումնասիրում է Հայոց Ցեղասպանությունը: Պատմաբանն արդեն ուսումնասիրել է Հայոց Ցեղասպանության հետ առնչվող ավելի քան 3000 փաստաթուղթ, որոնք պահվում են Վատիկանի գաղտնի արխիվներում:

Փաստաթղթերից մի քանիսը վկայում են այն մասին, որ բազում վանականներ ու քահանաներ, մի կերպ խույս տալով ցեղասպանությունից, մազապուրծ փախել են դեպի Կոստանդնուպոլիս Հայոց պատրիարքարանին և Հռոմի Պապի ներկայացուցչին կատարվածի մասին տեղեկացնելու նպատակով:

Գտնվել են նաև այնպիսի փաստաթղթեր, որոնցում Հռոմի Պապը կոչ է անում դադարեցնել սպանությունները՝ պատվիրակության միջոցով հարյուրավոր նամակներ ուղարկելով սուլթանին: Միայն գերմանական և ավստրիական դեսպանների շնորհիվ է պատվիրակությունը կարողանում հանձնել նամակը վերջինիս: Սուլթանը նամակին պատասխանում է մեծ ուշացումով՝ 1915 թվականի նոյեմբերին, երբ հայերի տեղահանությունն արդեն տեղի էր ունեցել, և նրանց մեծ մասը մահանում էր Սիրիայի անապատներում:

Հեսեմաննը հայտնել է՝ այս փաստաթղթերը նաև վկայում են թուրքերի խաբեությունների մասին, քանի որ նրանք բազմիցս ստել են Հռոմի Պապին՝ չներկայացնելով իրավիճակն այնպես ինչպես այն կա իրականում: Ըստ գերմանացի պատմաբանի՝ տեղի է ունեցել ոչ միայն Հայոց Ցեղասպանություն, այլև Օսմանյան կայսրությունում քրիստոնեկան համայնքի բնաջնջման փորձ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: