Բջջանյութ պարունակող մթերքներ. Բջջանյութի դերը օրգանիզմի համար
Բջջանյութերը կարելի է երկու մեծ խմբի բաժանել` լուծվող և չլուծվող:
Լուծվող բջջանյութերն իրենց անվանումը պատահական չեն ստացել, քանի որ լավ ներծծում են ջուրը և հենց դրա շնորհիվ էլ դոնդողի վերածվում: Փոքր բուռն անգամ, ջուրը ներծծելով, դոնդողի է վերածվում` ամբողջությամբ ստամոքսը լցնելով: Արդյունքում մեր օրգանիզը անհապաղ հագենում է, իսկ քաղցը մեզ բավական երկար ժամանակ չի անհանգստացնում: Այսինքն մեծ քանակությամբ բջջանյութ օգտագործելով` մենք ավելի քիչ կալորիա ենք օգտագործում, ինչը դրական է ազդում մեր կառուցվածքի վրա և նպաստում ավելորդ քաշից ազատվելուն:
Լուծվող բջջանյութեր պարունակվում են հիմնականում մրգերի, լոբազգիների, ծովային ջրիմուռների, գարու և վարսակի մեջ: Այս բջջանյութը խոչընդոտում է խոլեստերինի ներթափանցմանը արյունատար անոթներ:
Չլուծվող բջջանյութը ցելյուլոզան է մաքուր վիճակում: Այն պարունակվում է մրգերի, բանջարեղենի, լոբազգիների և հացահատկեղենի գերակշռող տեսակների մեջ: Չլուծվող բջջանյութը համեմատելի է սպունգի հետ, որը ամեն ինչ ներծծում է իր մեջ և տանում: Այսպիսով ստամոքսի մեջ այդ սպունգը ավելորդ հեղուկն ու նստվածքները կլանում է իր մեջ դեպի աղիքներ, այնուհետև փոխանցում դեպի ելք: Ճանապարհին այն կարող է իր հետ տանել բոլոր վատ տարրերը` տոքսիները, խոլեստերինը և այլն:
Բջջանյութը չափազանց օգտակար է: Այն չի խոչընդոտում վիտամինների, հանքային նյութերի մարսմանն ու ներթափանցմանը: Բջջանյութը օգնում է խոուսափել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից: Մեր օրգանիզմը յուրաքանչյուր օր հստակ քանակի բջջանյութերի կարիք ունի: Խորհուրդ է տրվում օրական 35-50գրամ բջջանյութ օգտագործել: Սակայն քչերն են այն բավարար քանակով օգտագործում և սահմանափակվում են` ընդամենը 10 գրամ կիրառելով: Ներկայացնում ենք բջջանյութերով առավել հարուստ սննդամթերքների ցանկը և թե 100 գրամի մեջ որքան է այն պարունակվում:
Բանջարեղեններ`
1.Քաղցր եգիպտացորեն-7,3
2.Կանաչ լոբի-3,5
3.Բրոկոլի-3,4
4.Բրյուսելյան և սպիտակ կաղամբ- 4,4 և 2,6
5.Բազուկ-3,2
Մրգեր և չրեր`
1.Ծիրանաչիր-18
2.Չամիչ-9,6
3.Սալորաչիր և արմավ -9 և 6
4.Ավոկադո-6,7
5.Ազնվամորի-5,8
Լոբազգիներ, ընկույզներ
1.Կտավատ-27,3
2.Սոյա պարունակող -13,5
3.Պիստակ-10,3
4.Ոսպ և գետնանուշ-11,5 և 9,8
5.Սիսեռ-9,9
Առհասարակ բոլոր մրգերի և բանջարեղենների մեջ բջջանյութ առկա է: Դրանք անհրաժեշտ է առանց մտածելու ներառել մեր ամենօրյա սննդակարգում և որքան շատ, այնքան լավ: