Հայերեն   English   Русский  

Կայացել է Պուտին- Էրդողան հեռախոսազրույցը


  
դիտումներ: 1761

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Հուրիյեթ»-ը՝ թուրքական նախագահական աղբյուրի հղումով, այսօր կայացած հեռախոսազրույցը «շատ դրական» է եղել:

Հեռախոսազրույցի մասին գրավոր հաղորդագրությունը կտարածվի ավելի ուշ:

Հայտնի է, որ նախագահների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Զրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկու առաջնորդների այս հեռախոսազրույցն առաջինն է վերջին 7 ամիսների ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: