Պուտինն Օլանդին պատմել է Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների մասին
դիտումներ: 706
Պուտինը Օլանդին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումների արդյունքների մասին:
Կայացած հեռախոսազրույցի շրջանակներում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն հույս են հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված արդյունքները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են հետագայում ևս ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: