Հայերեն   English   Русский  

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ


  
դիտումներ: 449

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո հայ մարզիկը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ:

Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: