Հայերեն   English   Русский  

Ալիևի նամակը Օբամային. Ղարաբաղյան հակամարտության հարցում օգնություն ենք ակնկալում


  
դիտումներ: 643

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բարաք Օբամային շնորհավորական նամակ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողել և հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլիս ծառայությունից:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, մոտ ժամանակներս արդյունք կտան:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այսօր համապարփակ զարգացման ճանապարհին են:

Ըստ Ալիևի, մի շարք ոլորտներում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի երկկողմանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական համագործակցության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: