Ադրբեջանի կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի արժեգինը, որի համաձայն՝ մեկ դոլարն արժե 1.5456 մանաթ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այսպիսով, ադրբեջանական ազգային արժույթը նվազել է 0.2 տոկոսով: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մանաթի նվազման միտումը շարունակվում է: Այդ ֆոնին առևտրային բանկերը գնել են ամբողջ 50 մլն դոլարը, որը ներկայացված է եղել արտարժույթային աճուրդում: