Մարին Լե Պենը՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների մասին
«Եթե ես ամերիկացի լինեի, ապա կքվեարկեի ցանկացած թեկնածուի օգտին, սակայն միայն ոչ Քլինթոնի», - հայտարարել է Լե Պենը:
Քաղաքական գործիչը համարում է, որ Քլինթոնը իրենից ներկայացնում է այն ամեն վնասակարը, որ Միացյալ Նահանգները կարող էին ստեղծել և արտահանել տնտեսական մոդելի, միջազգային իրավունքի տեսանկյուններից:
Այդ կապակցությամբ նա նաև ընդգծել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը՝ հայտարարելով, որ իրեն ուրախացնում է Ուոլ սթրիթից, ֆիանսական լոբիստներից և անգամ իր իսկ կուսակցական գործընկերներից Թրամփի անկախությունը: