Հայերեն   English   Русский  

«Հայաստանում ես գտա փրկություն». «Կրեմատորիյ» ռոք-խմբի հիմնադիր


  
դիտումներ: 634

«Հայաստանում ես ապրում եմ առանձին, իմ անձնական կյանքով»,-«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում խոստովանել է մոսկովյան լեգենդար «Կրեմատորիյ» ռոք-խմբի հիմնադիր ու վոկալիստ Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանն անչափ գեղեցիկ երկիր է: Այստեղ գտնվելն ինձ մեծագույն գեղագիտական հաճույք է պատճառում: Ես փախնում են այստեղ՝ ներքին աշխարհս պաշտպանելու: Ամեն անգամ, երբ այլ միջավայր եմ տեղափոխվում, ներքին աշխարհս սկսում է ինքնաբերաբար քանդվել»,-ասել է երաժիշտը:

«Կրեմատորիյ» խումբ, Արմեն Գրիգորյան

Պարբերականի հետ զրույցում հայ երաժիշտը պատմել է նաև հայտնի ռոք խմբի շրջագայությունների և Զավիդովոյում կայանալիք ռոք-փառատոնի ընթացքում սպասվող ելույթի մասին:

«Կրեմատորիյ» խումբ, Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում՝ հայ դիվանագետի ընտանիքում: 1983 թվականին նա ստեղծում է «Կրեմատորիյ» ռոք խումբը, որը Ռուսաստանում ռոք-երաժշտության զարգացման մեջ շատ մեծ դեր ունի, իսկ ինքը՝ Գրիգորյանը, համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը:

Հ.Գ. Իսկ եթե ծանոթ չեք այս խմբի արվեստին՝ առաջարկում ենք լսել որոշ երգեր.






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: