Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին սպառազինություն մատակարարել. ՌԴ դեսպան


  
դիտումներ: 722

Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվում են կնքված պայմանագրերի համաձայն:

Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հաղորդում է haqqin.az-ը:

Վ. Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր:

ՌԴ դեսպանը մեկնաբանել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Բաքու: Դորոխինն ասել է, որ ռուս առաջնորդը ամեն տարի Ադրբեջան է մեկնում, եւ որ այս տարի բազմաթիվ հարցեր կան, որ նա քննարկելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

«Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարակաձեռն չի գալիս: Ադրբեջանում եւս պատրաստվում են այդ հանդիպմանը: Կվերլուծվի, թե ինչ է արվել եւ ինչ պետք է դեռ արվի: Կտրվեն նոր հանձնարարականներ: Հետեւաբար ՌԴ նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ: Ինչպես նախագահների մյուս հանդիպումները, այս հանդիպումը եւս իր ներդրումը կունենա ռուս-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Վ. Դորոխինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: