Ավստրիայի դատարանը որոշում է կայացրել, որ աշխատավայրում գլխաշորի արգելքը խտրականության նշան չէ
դիտումներ: 685
Ավստրիայի Գերագույն դատարանի շրջադարձային որոշման մեջ ասվում է, որ եթե հագուստը կանխում հաղորդակցությունը, ապա գործատուն կարող է պահանջել հեռացնել այն:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի մուսուլման կին, որն արդեն կրում էր աբայա և գլխաշոր, ցանկացել է նաև ծածկել դեմքը, ինչին նրա տնօրենը դեմ է եղել: Արդյունքում կինը հեռացվել է աշխատանքից:
Նա իր տնօրենի դեմ հայց է ներկայացրել դատարան` մեղադրելով խտրական վերաբերմունքի մեջ և պահանջել 7000 եվրո ֆինանսական փոխհատուցում: