Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում բանկերը խուճապի մեջ են. ձեռք են բերել սովորականից 4 անգամ ավելի տարադրամ


  
դիտումներ: 442

Հուլիսի 12-ին Ադրբեջանի առևտրային բանկերը աճուրդի ժամանակ գնել են չորս անգամ ավելի դոլար, քան վերջին շաբաթների ընթացքում սովորաբար գնում են:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը արտարժույթի աճուրդի ժամանակ վաճառել է 100 մլն դոլար և ևս 100 մլն դոլար`Ադրբեջանի կենտրոնական բանկի առևտրային բանկերին: Աճուրդին մասնակցել է 29 բանկ: Հուլիսին նավթային հիմնադրամն արդեն վաճառել է 200 մլն դոլար:

Մինչ օրս Ադրբեջանում աճուրդի էր դրվել մինչև 50 մլն դոլար, որի մի մասը նույնիսկ բանկերը չէին գնում: Սակայն վերջին 10 օրերի ընթացքում 50 մլն դոլարը ամբողջովին վաճառվել է, իսկ նախօերին վաճառքի գումարը չորս անգամ ավելացել է:

Ադրբեջանում մասնագետներն ու պաշտոնյաները չեն մեկնաբանում այս փաստը, սակայն շատ դիտորդներ կանխատեսում են մանաթի հետագա էժանացում, գուցե և` հերթական արժեզրկում: Այս ֆոնին բանկերի կողմից արտարժույթի ձեռքբերումը կորուստներից խուսափելու ուղիներից մեկն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: