Հայերեն   English   Русский  

​Ջորջ Բուշը սկսել է պարելԴալասի ոստիկանների հիշատակի արարողությանը՝ ապշեցնելով բոլորին (տեսանյութ)


  
դիտումներ: 1174

Թվում էր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հանրային աչքից բավականին հեռու է մնացել, սակայն Դալասում սպանված ոստիկանների հիշատակի արարողությանը նա կրկին մեդիա-փոթորիկ բարձրացրեց, այս անգամ՝ իր պարով:

Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Միացյալ Նահանգների նախկին նախագահի պահվածքը:

Արարողության ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շղթա էին կազմել: Ջորջ Բուշը բռնել էր առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի ձեռքը, իսկ վերջինս՝ նախագահ Օբամայի: Նրանց շարքերում էր նաև Ջո Բայդենը, նրա կինը և այլք:

Երբ բոլորը Հիմնի ներքո փորձում էին արտահայտել միասնության և կոլեկտիվ կորստի զգացում, Բուշը Կրտսերը չդիմացավ և սկսեց պարել: Ավելին՝ նա փորձեց իր պարի մեջ ներգրավել նաև Միշել Օբամային, նախագահ Բարաք Օբամային և մյուսներին:

Տեսանյութն արագ տարածվեց համացանցում՝ արժանանալով պարսավանքի: Թվիթերյան շատ օգտատերեր առաջարկում են որոշել Բուշի արյան մեջ ալկոհոլի քանակը, մյուսները նրան համարում են ծաղրածու կամ խելագար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: