Հայերեն   English   Русский  

Սնունդը փայլաթիթեղի մեջ չպահելու պատճառները


  
դիտումներ: 1610

Գիտնականներն ահազանգում են, որ երկար ժամանակ փայլաթիթեղի մեջ սնունդ եփելը կամ պահելը վտանգավոր է:

Եգիպտոսի համասարանի գիտնականները զգուշացնում են, որ սնունդը ալյումինի փայլաթիթեղի մեջ պահելը, եփելը, նույնիսկ դրանով սառեցնելը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Աին Շամս համալսարանի քիմիայի ֆակուլտետի ղեկավար Ղադա Բասիոնին բացատրել է պատճառը: Նա նշում է, որ թավաներն ու կաթսաները ևս պատված են ալյումինով, սական դրանց վրա կա շերտ, որը կանխում է ալյումինի թափանցումը սննդի մեջ: Ստացվում է`ալյումինե թավաների մեջ սնունդ եփելը վտանգավոր չէ, բայց սնունդն անմիջապես փայլաթիթեղի մեջ դնելն ու տաքացնելը ցանկալի չէ:

«Իմ հետազոտությունը ցույց է տվել, որ եփելու ընթացքում սննդի մեջ ներթափանցող ալյումինի քանակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմից մեծ է: Մեր օրգանիզմը կարողանում է արդյունավետ կերպով դուրս բերել ալյումինը, բայց միայն փոքր չափաբաժիններով»,-ասում է հետազոտողը:

Բացի այդ, հաշվի առնելով այն բոլոր ճանապարհները, որոնցով ալյումինը թափանցում է մեր օրգանիզմ (դեղին պանիր, աղ, խոտաբույսեր, համեմունքներ, ինչպես նաև խոհանոցային պարագաներ), ավելի լավ է խուսափել փայլաթիթեղի օգտագործումից առաջացած ռիսկերից:

Որն է վտանգը


փայլաթիթեղ

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են Ալցհայմերով տառապող հիվանդների ու նրանց ուղեղի հյուսվածքներում առկա ալյումինի բարձր մակարդակի միջև կապը:

Առողջապահական այլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ալյումինը նվազեցնում է ուղեղի բջիջների աճն ու անթույլատրել է ոսկրային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: