Հայերեն   English   Русский  

Հայտնի քաղաքական գործիչները՝ անհարմար իրավիճակներում


  
դիտումներ: 722

Դալասում սպանված ոստիկանների հիշատակի արարողությանը Ջորջ Բուշն կրկին աչքի ընկավ իր անհասկանալի պահվածքով՝ առաջացնելով մեդիա-փոթորիկ:

Այս առիթով Անկախը որոշեց վերհիշել բոլոր այն տհաճ իրադրությունները, որոնցում հայտնվել են աշխարհի առաջնորդները:

Հավանաբար բոլորի հիշողության մեջ թարմ է Նելսոն Մանդելայի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ միաժամանակ աշխարհի 3 առաջնորդներ հայտնվեցին մամուլի քննարկման կիզակետում: Նկարում Բարաք Օբաման, Դևիդ Քեմերոնը և Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիթը սելֆի են անում թաղման արարողության ընթացքում:

Տեսանյություն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սկսում է ծիծաղել <Եվրոմայդանի> զոհերի հիշատակին նվիրված աղոթքի ընթացքում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաճախ չի հայտնվում անհարմար իրավիճակներում: Այդուհանդերձ նրան ևս չի հաջողվել խուսափել դրանից: Տեսանյություն կանցլերին խնդրում են ցույց տալ Բեռլինը դպրոցական քարտեզի վրա և նա սկսում է փնտրել Գերմանիայի մայրաքաղաքը Ռուսաստանի տարածքում: Ապա փոքր-ինչ շփոթվում է, պարզելով, որ Ռուսաստանն այդքան մոտ է իր հայրենիքին:

Ֆրանսուա Օլանդն, ընդհակառակը, հաճախ է հայտնվում նման իրավիճակներում: Տեսանյութում Ֆրանսիայի ղեկավարը, Ալժիրում ահաբեկիչների կողմից 10 ճապոնացիներին սպանության կապակցությամբ ցավակցություն է հայտնում Չինաստանի ժողովրդին:

Պաշտոնական ընթրիքի ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հարվածում է նախարարներից մեկին, ինչը դառնում է համացանցային մեմերի առիթ:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը մամուլի ասուլիսի ժամանակ որոշեց կատակել և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել բռնապետ, ինչից հետո հարվածեց դեմքին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: