Հայերեն   English   Русский  

Գիտնականները պարզել են, թե որտեղ է կարող է լինել դարի կործանիչ երկրաշարժը


  
դիտումներ: 1048

Հնդկաստանի, Բանգլադեշի և Մյանմարի միջև սահմանի վրա տեկտոնական լարվածության շատ մեծ գոտի կա, որը կարող է հանգեցնել դարի և նույնիսկ հազարամյակի ամենահզոր երկրաշարժի: Այս մասին հայտնում են սեյսմոլոգները Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում:

«Բանգլադեշը բառի բուն իմաստով գերբնակեցված է: Նավթի և գազի աշտարակները, ծանր արդյունաբերությունը, էլեկտրակայաններ գտնվում են հնարավոր երկրաշարժի էպիկենտրոնի մոտ, և դրանք բոլորն էլ կքանդվեն առաջին իսկ ուժեղ ցնցումի ժա,մանակ: Դաքքայի համալսարանի պրոֆեսոր Ախթերը, որը հոդվածի համահեղինակն է, նշում է, որ երկրի մայրաքաղաքը կենթարկվի այդպիսի լայնածավալ ոչնչացման, որ կվերածվի իսկական դժոխքի, և ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ամբողջությամբ տարհանել բնակչությանը:

Ախթերը և նրա գործընկերները պարզել են, որ լայնածավալ բնական աղետը սպառնում է ամբողջ Հարավային Ասիային՝ ուսումնասիրելով Հիմալայների շրջանում 3 տարբեր տեկտոնական ժայռերի տեղաշարժը: Դրանք միմյանց վրա ճնշում են գործադրում, առաջացնելով մեծ լարվածություն:

Որպես կանոն, որքան երկար է կուտակվում էներգիան, այնքան ուժեղ է լինում երկրաշարժը: Այս տարածքում գործընթացը տևում է ավելի քան 400 տարի: Հետևաբար ակնկալվում է 8.2 կամ ընդհուպ մինչև 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Գիտնականները նշում են, որ երկրաշարժի գոտին անցնելու է Բրահմապուտրա և Գանգես գետերի հովտով՝ սպառնալով Բանգլադեշի և Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում բնակվող ավելի քան 140 միլիոն մարդու անվտանգությանը:

Հստակ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա երկրաշարժը. այն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, 500 տարուց կամ նույնիսկ ավելի ուշ: Գիտնականները նախատեսում են տեղում ուսումնասիրել տեկտոնական ճեղքվածքներից մեկը՝ որպեսզի ավելի ճշգրիտ կանխատեսում տան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: