Հայերեն   English   Русский  

Գյումրիում դանակահարել են 18-ամյա տղայի


  
դիտումներ: 1017


Հուլիսի 14-ին ժամը 21: 30-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Վերջինիս 1997 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչն Ֆելիքս Կարենի Գասպարյանն է: Բժշկական կենտրոնից «Անկախ»-ին փոխանցեցին, որ տղայի մոտ ախտորոշվել է աջ գոտկային շրջանի ծակած վերք: Տուժողի կայնքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է բավարար՝շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Գյումրի» ԲԿ-ում:
Ըստ նախնական տվյալների դեպքը տեղի է ունեցել Գյումրու փակ լողավազանի մոտ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: