Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում տղամարդը դանակահարել է կնոջն ու երեք դուստրերին՝ «շատ թեթև հագնվելու համար»


  
դիտումներ: 889

Ֆրանսիայի հանգստավայրերից մեկում այս առավոտ տղամարդը դանակահարությամբ պատժել է կնոջն ու երեք դուստրերին՝ ոչ պատշաճ հագնվելու համար: Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Ալպերում, Մոնպելիեի մոտ գտնվող «Գրանդա Կոլոմբե» հյուրանոցում 37 ամյա մարոկացի տղամարդը դանակահարել է 8, 12 և 14 տարեկան երեխաներին, ինչպես նաև 46-ամյա ֆրանսուհի կնոջը:

Ամենափոքրը՝ 8 ամյա աղջնակը ծանր վիրավոր է, նա պայքարում է կյանքի համար: Բոլոր 4 վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում:

Չնայած դանակահարության պատճառների մասին ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել, տեղի լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը նման քայլի է դիմել, քանի որ կինն ու դուստրերը «շատ թեթև են հագնվել»: Տղամարդը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: