Ուորլիքը հաղորդել է Սարգսյանի և Ալիևի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման մասին
դիտումներ: 1146
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են հասել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցում: Երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնական դեմքերի մասնակցությամբ ընդարձակ բանակցությունները կշարունակվեն», նշել է Ուորլիքը:
Միաժամանակ Ուորլիքը ավելացրել է, որ ներկայումս մեծ աշխատանք է տարվում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: