Հայերեն   English   Русский  

​Կանաչ սոխով կարկանդակ


  
դիտումներ: 1545

Բաղադրությունը

4 ձու

7 ճաշի գդալ ալյուր

1/3 թեյի գդալ սոդա

200 գ թթվասեր

1 ճաշի գդալ մայոնեզ

աղ

Միջուկի բաղադրիչները

6 խաշած ձու

մեկ կապ կանաչ սոխ

աղ

Պատրաստման եղանակը

1. Սկզբում պետք է խմորը պատրաստել. դրա համար 4 ձուն մի պտղունց աղի հետ հարել, ավելացնել մայոնեզն ու թթվասերը: Ապա ցանել սոդայի հետ խառնած ալյուրը:

2. Սոխը մանր կտրատել, խաշած ձուն՝ միջին չափսի խորանարդներով, խառնել իրար ու թեթևակի աղ ցանել:

3.Կաղապարը կարագոտել ու թույլ խմորի կեսը լցնել, ապա վրան միջուկը ու վրայից` մնացած խմորը:

4. Թխել մինչև վարդագունելը` 2000՛С տաքացված ջեռոցում:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: