Հայերեն   English   Русский  

Պրահայում ադրբեջանցի քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)


  
դիտումներ: 994

Հոկտեմբերի 14-ին Պրահայում՝ Սուրբ Լյուդմիլա եկեղեցում դիմաց, թատերական ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանությունը Ադրբեջանի քաղբանտարկյալների: Ակցիան կազմակերպվել է “People in Need” կազմակերպության կողմից, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Այդ թատերական ներկայացմամբ արտացոլվել են Ադրբեջանի վերջին քաղաքական իրադարձությունները՝ քաղբանտարլյալների թվի աճ, կառավարության ընդդիմախոսների դեմ հալածանքներ: Տեղադրվել էր խորհրդանշական բանտախուց, որտեղ կախված են եղել քաղբանտարկյալների դիմանկարներն ու Ադրբեջանի դրոշը:

Ակցիայի մասնակիցները բանտախցի առջև տեղադրել էին ստենդներ՝ քաղբանտարկյալների մասին մանրամասն տեղեկությամբ և նրանց դիմանկարներով:

Թատերականացված ակցիայի ընթացքում ոստիկանները “ձերբակալել են” ցուցարարներին և բանտարկել: Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները և մի շարք գերմանացի հայտնի գործիչները, կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: