Հայերեն   English   Русский  

Ազնվամորու մուրաբա (արագ պատրաստվող)


  
դիտումներ: 11483

Սա բավականին արագ պատրաստվող ու օգտակար հատկություններով և ասես թարմ հավաքած հատապտուղներից մուրաբա է: Իսկ այս մուրաբայի հյութը լավ գիտենք, թե ինչպես է օգնում մրսածության ժամանակ:

Ինչպե՞ս է պատրաստվում համեղ ու օգտակար այս մուրաբան:

Բաղադրությունը

1 կգ հատապտղի համար կես կգ շաքարավազ է հարկավոր:

Պատրաստումը

Հատապտուղները զգուշորեն ընտրել, մաքրել, քանի որ եփելուց առաջ չենք լվանում:

Արծնապատ թասի մեջ մի շերտ հատապտուղ լցնել, վրան` շաքարավազ ցանել, ապա հաջորդ շերտը ու կրկին շաքարավազ ցանել: Գործողությունը կրկնել այնքան, մինչև բաղադրիչները սպառվեն:

Հիմա պետք է թասը դնել մի կողմ, մինչև հյութ անջատվի և շաքարավազը հյութի մեջ հայտնվի ամբողջությամբ:

Հետո թասը դնել մարմանդ կրակին, որ ավելի շատ հյութ անջատվի:

Երբ թասի պարունակությունը սկսի եռալ, պետք է այնքան զգուշորեն խառնել, որ պտուղները չվնասվեն: Ապա թողնել, որ եռա, ու 5 րոպեից քափը քաշել:

Իսկույն վերցնում ենք կրակից ու լցնում ախտահանված ապակյա տարաների մեջ ու պահածոյացնում, ապա շրջում ու տաք փաթթոցով ծածկում: Սառչելուց հետո միայն տարաները պետք է տեղավորել:

Ի դեպ, եթե ազնվամորու այս բաղադրատոմսով պատրաստված մուրաբան ձեզ ջրիկ թվա, մի մոռացեք, որ հիմնականում այն օգտագործում ենք որպես դեղ` լուծելով թեյի մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: