«Բարև Երևանը» պահանջում է Երևանի ոստիկանապետի հրաժարականը
դիտումներ: 1079
Համացանցում առկա բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերևից» էր տրված:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և առայժմ պահանջում Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):
Կոչ ենք անում ավագանու մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս պահանջին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն