Հայերեն   English   Русский  

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Իրանի տարածք. Դեսպան


  
դիտումներ: 1656

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին եւ նրա հետ քննարկել հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր եւ կարեւորել առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

Հովիկ Աբրահամյանը եւ Սեյեդ Քազեմ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: