Հայերեն   English   Русский  

Ամուսնության առաջարկություն` Օլիմպիական խաղերի ընթացքում


  
դիտումներ: 678

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ` ռեգբիի մրցաշարի եզրափակիչ փուլում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հանդիպումից հետո, Բրազիլիայի ռեգբիի կանանց հավաքականի անդամ` 25-ամյա Իսադորա Սերուլոյին հրապարակայնորեն ամուսնության առաջարկ է ստացել իր ընկերուհուց` 28-ամյա Մարջորի Էնիյանյից, որը որպես կամավոր է աշխատում Օլիմպիադայի շրջանակում:

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, սակայն Իսադորան որոշել է գալ ու հետևել 2 լավագույն թիմերի վճռորոշ խաղին:

Եզրափակիչ սուլոցից հետո կամավորն ու մարզուհին դուրս են եկել խաղադաշտ, ինչից հետո Մարջորին բարձրախոսով մի քանի բառ է ասել: Այնուհետև մարզուհին իր համաձայնությունն է տվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: