Հայերեն   English   Русский  

​Տնական «Բժշկական երշիկ». ավելի անվտանգ ու համեղ


  
դիտումներ: 7956

Գուցե զարմանաք, բայց բժշկական երշիկը մի ժամանակ օգտագործում էին իսկապես բուժելու նպատակով:

Իսկ այսօր բժշկական երշիկի միայն անունն է պահպանվել. մնացածը փոխարինել են գունանյութերով ու կարգավորիչներով:

Համաձայնեք, որ երեխայի համար դպրոցական համեղ նախաճաշ պատրաստելիս ավելի լավ է օգտագործել տնական երշիկ, որը շատ ավելի օգտակար ու համեղ կլինի:

Բաղադրիչները:

Հավի փափկամիս – 500գր

Սերուցք – 200 մլ

Ձու – 2 հատ

Սխտոր – 1 պճեղ

Ճակնդեղի հյութ– 3 ճաշի գդալ

Աղ, պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեն կտրատեք խորանարդներով, այնուհետև բլենդերով մանրացրեք: Ֆարշի մեջ անհրաժեշտ է լցնել սերուցքը և ձվի սպիտակուցը: Ավելացնել սխտոր, աղ, պղպեղ (ըստ ճաշակի) և ճակնդեղի հյութ:
Հավի մսով այդ խառնուրդը լցրեք 2 տակ փայլաթիթեղի մեջ, երշիկի տեսք տվեք, իսկ փայլաթիթեղի ծայրերը կապեք թելով: Երշիկը դրեք ցելոֆանե երկու տոպրակների մեջ ու երկու տեղով կապեք թելով:
Երշիկը դրեք ջրով լցված կաթսայի մեջ ու եփեք 30-40 րոպե՝ միջին կրակի վրա: Եփելուց հետո սառեցրեք ու դրեք մեկ գիշեր սառնարան:
Առավոտյան կարող եք արդեն օգտագործել տնական համեղ երշիկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: