Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: 64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։