Հայերեն   English   Русский  

Հայտնի ռեփեր The Game-ը ևս անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաղթանակին


  
դիտումներ: 1569

Ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը Ինստագրամի իր էջում շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին` նվաճած մեդալների առթիվ: Նա տեղադրել է Արթուր Ալեքսանյանի նկարը, գրելով.

«Կյանքիս վերջին 10 տարիներին ապրում եմ հայաշատ Գլենդելում,որտեղ ձեռք եմ բերել լավ հայ ընկերներ: Այսպիսով, շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին 20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգևելու առթիվ: Շնորհավորում եմ նաև Միհրան Հարությունյանին՝ իր գործադրած ջանքերի ու արծաթե մեդալի կապակցությամբ: Թեպետ նրանից անարդարացիորեն խլեցին ոսկե մեդալը: Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Դուք և ձեր հայրենիքն արժանի եք դրան»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: