Հայերեն   English   Русский  

ELLE ամսագիրն ընդգրկել է Արթուր Ալեքսանյանին Ռիո-2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց հնգյակում


  
դիտումներ: 1939

ELLE հանրահայտ ամսագրի ռուսալեզու տարբերակը օլիմպիական մեդալակիր Արթուր Ալեքսանյանին ընդգրկել է Ռիո-2016-ի ամենաբրուտալ տղամարդկանց 5-յակում:

«Ու թեև նրանից շատերն աչքի չեն ընկնում իրենց գրավիչ արտաքինով, բայց առնականությամբ և խարիզմայի հաշվին կարող են գերազանցել ցանկացած սիրունատես ֆուտբոլիստի», - գրում է պարբերականն, ավելացնելով, որ «յուրաքանչյուր աղջիկ գիտակցում է, որ նման տղամարդը կարող է պաշտպանել իր երկրորդ կեսին»:

«Մեր ցուցակի ևս մեկ ոսկե մեդալակիր` հայազգի մարզիկ Արթուր Ալեքսանյանը: Ի դեպ, սա առաջին օլիմպիական խաղերը չեն 24-ամյա մարզիկ համար, նրա հաղթական դեբյուտը տեղի է ունեցել Լոնդոնի օլիմպիական խաղերում, բայց այդ ժամանակ Արթուրը նվաճել էր բրոնզե մեդալ: Ավելորդ է ասել, որ ներկայիս չեմպիոնի կարգավիճակը նրան հնարավորություն է տվել դառնալ 21-րդ դարում օլիմպիական ոսկի հաղթած առաջին ներկայացուցիչն իր երկրում», - գրում է թերթը հայ մարզիկի մասին:

Ի լրումն Արթուր Ալեքսանյանի, հնգյակում ընդգրկվել են Ռուսաստանի մարզիկներ Ռոման Վլասովը Դավիթ Չակվետաձեն, Գերմանացի Դենիս Կուդլան և ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկ Կայլ Սնայդերը:

940x1410_0xc0a839a4_5065911371471535350

940x602_0xc0a839a4_7002104721471535349

940x627_0xc0a839a4_600802661471537416

940x1410_0xc0a839a4_17356901111471537346

940x626_0xc0a839a4_14789032191471535350





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: