Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում
Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:
«Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են
ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռուսաստանում աշխատում են անվանի հայ բժիշկներ,
միայն Մոսկվայում նրանցից 1500-ը
գիտությունների թեկնածու են, 10-ը՝ ակադեմիկոս: Շատերը հաջողությամբ ղեկավարում են
կլինիկաներ, բժշկական ինստիտուտներ, բաժանմունքներ, համալսարանական
ֆակուլտետներ»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նախարարը կարևորել է բժշկագիտության զարգացմանը միտված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Համագումարին մասակցում էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ
Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս
արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ասոցացիայի գործադիր
մարմնի ընտրություն: Զեկուցումներով են
հանդես եկել ասոցացիայի փորձագիտական խմբերի,
ինչպես նաև հայաստանյան առողջապահական գիտական կազմակերպությունների,
մասնագիտական միավորումների առաջատար ներկայացուցիչները: Հաստատվել է ասոցացիայի 2014-2016 թթ.
գործունեության օրակարգը: Տեղի են ունեցել նաև հանդիպումներ մոսկվայաբնակ անվանի հայ բժիշկների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության
վերաբերյալ պայմանավորվածություններ:
Արմեն
Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առողջապահության նախարար ՎերոնիկաՍկվորցովայի հետ: Քննարկվել են նոյեմբերին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող
հարցեր: