Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում դպրոցականներին սկսել են դասավանդել հոմոսեքսուալիզմի դրույթները


  
դիտումներ: 935

Հավայան համալսարանի հաշմանդամների խնդիրներն ուսումնասիրող կենտրոնի աշխատակիցները 11-13 տարեկան դպրոցականներին անվճար նվեր քարտեր են բաժանում`մասնակցելու սեռական դաստիարակության հատուկ ծրագրին:
Այդ մասին հաղորդող ամերիկյան FoxNews հեռուստաալիքը նկատում է, որ շատ ծնողների այդ "դաստիարակության" մեթոդը զայրացրել է: Առաջին հերթին, քանի որ իրականում այն սովորեցնում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների դրույթները:
Բացի դրանից, հանրությանը զայրացրել է, որ անչափահասների հարցերով Վարչությունը 5-միլիոնանոց գրանտից ավելի քան 52 հազար դոլարը օգտագործել է նվեր քարտեր գնելու համար, հաղորդում է "Российская газета"-ը:
Հանրապետական պատգամավոր Բոբ Մակ Դերմոտը, որի 12-ամյա որդին գնում է Հավայի քաղաքային պետական դպրոց, հայտարարել է, որ մյուս զայրացած ծնողների հետ կհասնի ուսումնական պլանի վերանայմանը, որ իր խոսքերով, նպաստում է հոմոսեքսուալական կյանքի նորմալացմանը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: