Հայերեն   English   Русский  

«Միասին ենք հաղթել». 21-րդ դարի հայաստանցի առաջին չեմպիոն


  
դիտումներ: 908

21-րդ դարի առաջին հայ օլիմպիական չեմպիոնը՝ 24-ամյա Արթուր Ալեքսանյանը, Օլիմպոսը նվաճելուց հետո, նույն համեստությամբ և քչախոսությամբ հանդիպեց իր համաքաղաքացիներին:

Բառերի փոխարեն Արթուրը գերադասեց մեկ առ մեկ մոտենալ ու սեղմել ամբողջ գիշեր իր վերադարձին սպասած գյումրեցիների ձեռքը, ընդունել բոլորի շնորհավորանքները:

Ինչպես իր ուժն է յուրահատուկ, այնպես էլ հումորը: Արթուր Ալեքսանյանը միշտ հեռու է մնացել հրապարակային ելույթներից, բայց երբ ձեռքին հայտնվեց խոսափողը, իսկ չեմպիոնի խոսքին սպասում էր մի հսկա հրապարակ, Արթուրը նշեց.«ՙԺողովուրդ ջան, ասելու բան չկա: Էսքանը», - ծիծաղեց օրվա հերոսն ու շարունակեց, - «Իրոք, ես ձեզանով եմ ուժեղ, իմ քաղաքով եմ ուժել: Այս հաղթանակը իմը չէ, այն բոլորինն է, միասին ենք հաղթել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: