Հայերեն   English   Русский  

Ինչպես է կնոջ ծննդյան ամիսը ազդում նրա կյանքի վրա


  
դիտումներ: 12720

Հունվար

Հունվարին ծնված կանայք հաստատակամ են, փառասեր, ամեն ինչում կարգ ու կանոն են սիրում։ Նրանք բավականին պահպանողական են, դրա համար էլ շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին։

Երբեմն նրանք շատ ծայրահեղական են, կարող են վիճաբանել գործընկերոջ հետ մանրուքների պատճառով։ Իրենց զգացմունքների մասին հունվարյան կանայք նախընտրում են շատ չխոսել, դրա համար էլ շրջապատի մարդիկ նրանց սառն են համարում։

Նրանք իրենց մոտ են թողնում միայն նրանց, ում սիրում և գնահատում են։ Որպես կանոն, այդ ընտրյալները գտնվում են նրանց հետ նույն ինտելեկտուալ մակարդակի վրա։ Այնպես որ, եթե ցանկանում եք մտերմանալ նրանց հետ, ապա զարգացրեք ձեր ինտելեկտը։

Փետրվար

Փետրվարին ծնված աղջիկները ռոմանտիկ են և մի քիչ քմահաճ։ Յուրաքանչյուր տղամարդ չի կարող հասկանալ նրանց խորհրդավորությունը, ինչպես նաև նրանց անընդհատ փոփոխվող տրամադրության պատճառը։ Սակայն այդպիսի կանանց պետք չէ «յուրաքանչյուրը», նրանց պետք է յուրահատուկ՝ հրեշտակի համբերատարությամբ տղամարդ։ Փետրվարյան կանայք տարբերվում են նաև անսահման ֆանտազիայով և աբստրակտ մտածելու կարողությամբ։

Ահա թե ինչ է պետք նաև իմանալ ձմռան վերջին ամսին ծնվածների մասին. եթե դուք երբևէ խաբեք նրանց, ձեզ ցույց կտան դռան տեղը և կդադարեցնեն բոլոր դիվանագիտական հարաբերությունները։

Մարտ

Մարտին ծնված կանանց գնահատում են իրենց հավատարմության և նվիրվածության համար։ Մարտին ծնվածները շատ վստահելի են, ուստի կարելի նրանց գաղտնիքներ վստահել։

Մարտիկ ծնված աղջիկները շատ հաճախ հմայիչ և հարիզմատիկ են։ Սակայն իրենց կանացի կախարդանքով նրանք գերում են ոչ բոլորին, քանի որ թիրախավորված են գործում։ Դժվարությամբ են սիրահարվում, բայց մեկընդմիշտ։ Իդեալական է, եթե նրանք հանդիպեն մարտին ծնված տղամարդու։ Բնույթով և խառնվածքով նրանք հիանալի համապատասխանում են միմյանց։

կանայք

Ապրիլ

Այս կանայք իսկական դիվանագետներ են։ Նրանք բավականին շփվող են և շփման թեմա են գտնում յուրաքանչյուրի հետ։ Սակայն թող ձեզ չխաբի նրանց թվացյալ թեթևությունը. ապրիլյան կանայք իրականում պայթյունավտանգ են։ Տղամարդկանց ավելի լավ է նրանց խանդի առիթ չտալ, հակառակ դեպքում մեծ սկանդալն անխուսափելի է։

ժամանակ առ ժամանակ ապրիլին ծնված աղջիկների մոտ խղճահարություն է առաջանում սեփական անձի նկատմամբ, սակայն դա ոչ շատերն են տեսնում։ Իրենց սիրտը ապրիլյան կանայք բացում են միայն նրանց առջև, ովքեր արժանանում են նրանց վստահությանը, անում են ամեն ինչ դա չկորցնելու համար։

Մայիս

Մայիսին ծնվում են համառ և իրենց համոզմունքներին նվիրված կանայք։ Նրանք հոգեպես ամուր են և ոչ մի իրավիճակում չեն խախտում իրենց բարոյական կերպարը։

Արտաքնապես այս կանայք վառ և հմայիչ են։ Ցավակցում ենք այն տղամարդկանց, ովքեր անպատասխան սիրահարվել են նրանց։ Եթե մայիսյան գեղեցկուհիները չունեն նման զգացմունք տղամարդու նկատմամբ, ապա նրանք շատ հանգիստ կկոտրեն նրա սիրտը։

Հունիս

Ամռան սկզբին ծնված աղջիկները ստեղծագործ, շփվող, հետաքրքրասեր են։

Նրանք միշտ ասում են այն, ինչ մտածում են։ Հունիսին ծնվածները համոզված են, որ ավելի լավ է ճշմարտությունն ասել երեսին, քան մեջքի ետևից։

Եվ չնայած, որ ճշմարտությունը հաճախ է իրենց կողմը լինում, այնուամենայնիվ, նման դիրքորոշման համար նրանցից հաճախ են վիրավորվում։

Սիրո մեջ հունիսին ծնված կինը վտանգավոր է, քանի որ տղամարդկանց նա հաճախ դիտում է որպես խաղալիք կամ իր նպատակներին հասնելու գործիք։ Հիշեք սա, քանի դեռ չեք սիրահարվել։

Հուլիս

Այս կանայք առանձնանում են քաղաքավարությամբ և խաղաղասեր բնավորությամբ։ Նրանք խուսափում են կոնֆլիկտներից և նույնիսկ ամենասուր իրադրությունում կամակորություն չեն ցուցաբերում։ Շրջապատի մարդիկ նրանց արդարացիորեն խելացի և գեղեցիկ են համարում։ Իրենց մտերիմ ընկերների հետ հուլիսյան կանայք չափազանց անկեղծ են, բայց չեն ներում դավաճանությունը։

Օգոստոս

Այս կրքոտ գեղեցկուհիները մանկուց սովոր են լինել ուշադրության կենտրոնում և տղամարդկային ուշադրության պակաս չունեն։ Սակայն սիրային կամ ընտանեկան հարաբերություններում օգոստոսի կանայք միշտ ղեկն իրենց ձեռքն են վերցնում

Չնայած այս ամսին ծնված կանայք մեծ էգոիստներ են, այնուամենայնիվ, նրանք մեծ սիրտ ունեն։ Բոլորը գիտեն նրանց մեծահոգության և բարության մասին։

Սեպտեմբեր

Բարի, նվիրված, գեղեցիկ սեպտեմբերյան կանայք լուրջ հարաբերություններ ցանկացող տղամարդկանց երազանքն են։ Նրանք, ովքեր ման են գալիս աղջիկ մեկ գիշերվա համար, միանգամից կարող են շրջանցել նրանց։

Թավշյա եղանակին ծնվածները երազում են հեքիաթային հանդիպման մասին ողջ կյանքի համար, սակայն անհաջողությունների պատճառով դառնում են զգուշավոր և փակ։

Սեպտեմբերյան կանայք նաև բավականին քննադատող են իրենց գնահատականներում և մեծ սպասելիքներ են ունենում զուգընկերների հետ հարաբերություններում։

կանայք

Հոկտեմբեր

Հոկտեմբերին ծնվածները աչքի են ընկնում ուժեղ բնավորությամբ։ Նրանց մոտ զարգացած են ինտելեկտը և էմպատիան։ Նրանք շատ էմոցիոնալ են, բայց և շատ խելացի, ուստի երբեք չեն սկսի լաց լինել ուրիշների աչքի առաջ։

Այլ կանայք հաճախ ատում են նրանց՝ ամենայն հավանականությամբ նախանձելով նրանց ընտանեկան բարեկեցությանը։

Հոկտեմբերին ծնված աղջիկները գտնում են ամենաարժանի տղամարդկանց և կարողանում են ստեղծել բոլոր պայմանները երջանիկ ամուսնական կյանքի համար։

Նոյեմբեր

Այս կանայք միշտ մեկ քայլ առաջ են մնացածից։ Նրանք ակտիվ են, խորաթափանց, ուժեղ զարգացած ինտուիցիայով։ Ուստի չարժե խաղալ նոյեմբերի կանանց զգացմունքների հետ։

Սա իմանալով՝ տղամարդիկ, այնուամենայնիվ, ձգտում են նրանց, քանի որ նոյեմբերյան աղջիկների հետ երբեք ձանձրալի չի լինում։

Դեկտեմբեր

Դեկտեմբերին ծնված աղջիկները բավականին հաջողակ են։ Նույնիսկ վատ պատմության մեջ ընկնելով՝ նրանք միշտ հաղթանակած դուրս կգան։

Նրանք բաց սիրտ ունեն, բնավորությամբ անհամբեր են։

Նրանց չեն վախեցնում դժվարությունները, ուստի, վաղ թե ուշ, նրանք ստանում են այն, ինչ ցանկանում էին։

Նույնիսկ սև օրերին նրանք չեն հուսահատվում և մեծ գործերի են ոգեշնչում ուրիշներին։ Նրանք կարողանում են բարձրացնել տրամադրությունը։ Եվ, վերջապես, «դեկաբրիստները» կարող են հաջողակ թալիսման դառնալ իրենց տղամարդկանց համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: