Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը Մեքսիկա է ժամանել երկրի նախագահի հետ հանդիպելու նպատակով


  
դիտումներ: 518

ABC News հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը Մեքսիկա է ժամանել: Տարածված հաղորդագրության համաձայն` միլիարդատերը մտադիր է Մեխիկոյում փակ հանդիպում անցկացնել երկրի նախագահ Էնբրիկե Պենյա Նիետոյի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպումը պետք է տեղ ունենա Լոս Օինոսում` Մեքսիկայի նախագահի պաշտոնական նստավայրում:

Տասնյակ քաղաքացիներ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Անկախության հրեշտակ» հուշարձանի մոտ` իրենց բողոքը արտահայտելու Թրամփի այցի կապակցությամբ: Ցուցարարների ձեռքերում եղել են «Քեզ այստեղ չեն ցանկանում» գրվածքով ցուցանակներ:

Նախագահական ընտրություններում առաջադրվելուց հետո դա կլինի Թրամփի առաջին հանդիպումը օտարերկրյա առաջնորդի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: