Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ-ից լրագրողի
«Կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ի քաղաքացի Լինդսի Սնելլը ձերբակալվել է Թուրքիայում 2016թ. օգոստոսի 7-ին: Հիմա նա գտնվում է Հաթայի նահանգի բանտում»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Ըստ նրա՝ Անդանայում ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակիցը վերջին անգամ նրան այցելել է օգոստոսի 26-ին՝ անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն ցուցաբերելով:
Քիրբին նշել է, որ լրագրողը մինչ ձերբակալությունը գտնվել է Սիրիայում, որտեղից անցել է Թուրքիայի տարածք՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչով է զբաղվել Սիրիայում: Հայտնի է, որ լրագրողը համագործակցել է MSNBC, ABC News, Discovery и Yahoo News հեռուստաալիքների հետ:
Լրագորղի թվիթերյան և ֆեյսբուքյան գրառումների համաձայն՝(վերջին արվել է օգոստոսի 5) հուլիսի վերջին նրան գերեվարել են «Ջաբհաթ Ֆաթահ աշ-Շամ»-ի զինյալները: Գերության մեջ գտնվել է մոտ երկու շաբաթ, որից հետո նրան հաջողվել է փախուստի դիմել: