Մեզ անհրաժեշտ են ներգաղթյալներ տեղի բնակիչների ալարկոտության պատճառով. Նոր Զելանդիայի վարչապետ
Տեղի լրատվամիջոցներից մեկի՝ Radio New Zealand հետ զրույցում վարչապետին հարցրել են, թե ինչու է Նոր Զելանդիան այդքան մեծ թվով գաղթականներ ընդունում, երբ տեղի 200 հազարի հասնող բնակչությունը գործազուրկ է:
Քեյը պատասխանել է, որ երկրիրը ստիպված է ապավինել գաղթականների օգնությանը, քանի որ տեղացիները հրաժարվում են աշխատել, տարրական աշխատանքային հմտությունների չեն տիրապետում և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեն:
«Գնացեք և հարցրեք գործատուներին: Նրանք կփաստեն, որ այդ մարդկանցից շատները չեն անցնի անգամ արյան մեջ թմրանյութերի առկայության թեստը, շատերն էլ կբողոքեն առողջությունից»,-ասել է վարչապետը:
Յուրաքանչյուր տարի Նոր Զելանդիան Խաղաղ օվկիանոսի կղզիներից ավելի քան 9000 մարդու սեզոնային, կարճաժամկետ աշխատանքի է հրավիրում՝ այգեգործության և գինու արդյունաբերության ոլորտում: